Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Գրական հայերեն

Կտակի մասին

Իմաստասեր մի աղքատ ուներ աշխատանքը ատող որդիներ և մահվան ժամին կանչեց որդիերին և ասաց․

Ո՛վ որդյակ, շատ գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում , իսկ տեղը ցույց չեմ տալիս ձեզ, այլ ով աշխատի և ավելի խոր փորի, նա կգտնի գանձը։

Եվ հոր մահվանից հետո որդիները ջանք դնելով, մեծ չարչարանքով և ավելի խոր վարում էին և ամեն մեկ ինքն էր ջանում, որպեսզի ինքը գտնի գանձը։

Եվ սկսվեց այգին աճել, ծաղկել, շատ պտուղներ տալ, լցրեց նրանց գանձով։